Արմինֆո. Հայաստան-Կիպրոս բարեկամության միջխորհդրարանական խմբերի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման վերաբերյալ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի առաջարկությունը: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, կողմերն անդրադարձել են բարեկամության խորհրդարանական խմբերի շրջանակում համագործակցության աշխուժացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան և Կիպրոսի հարցերը: «Հայաստանն ու Կիպրոսը միջազգային հարթակներում միշտ սատարում են միմյանց կարևոր հարցերում՚, - հայտարարել է ԱԺ նախագահը: Բաբլոյանը նաև հայտարարել է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցությունը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի շրջանակում:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն, իր հերթին, հայտարարել է, որ կողմերը պետք է երկու երկրների բարեկամական հարաբերություններն օգտագործեն տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման համար: Պատասխանելով Հայաստանում «թավշյա հեղափոխությանն՚ առնչվող հարցին` Սիլուրիսը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը լինի հզոր երկիր, և նա դրա համար բոլոր նախադրյալներն ունի՚, - ընդգծել է նա:
Վերջում Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսում կընթանա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ խորագիրը կրող ցուցահանդես: