Արմինֆո. Գլխավոր դատախազության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա` ի աջակցություն Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նրա կողմնակիցների:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջւոմ են վերանայել Բաբայանի նկատմամբ մեղադրանքը և ազատ արձակել Հայաստան «Իգլա՚ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ներկրման փորձի գործով անցնող անձանց:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հերքում է իր մեղսակցությունը «Իգլա՚ ԴԶՀՀներկրման գործին և այն համարում է շինծու` քաղաքական նկատառումներով: