Արմինֆո. Հայկական բուհերի ղեկավարության ապաքաղաքականացման հարցը լուծվելու է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով, նախորդ օրենքն արգելում էր բուհերի հոգաբարձուների խորհրդում պետական պաշտոնյաների ներգրավումը: Սակայն, 2017-ի դեկտեմբերին 2017-ին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, այդ դրույթը վերանայվեց, ինչի արդյունքում, որոշ պաշտոնյաների ընձեռնվեց նման հնարավորություն: «Ներկայումս մենք աշխատում ենք փոխել այդ իրավիճակը, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունենա լինել խորհրդի», - ասել է նա, նշելով, որ նախարարությունը ձգտում է ապահովել բուհերի առավելագույն անկախությունը:
Անդրադառնալով բուհերի ղեկավարների հնարավոր փոփոխություններին, Հարությունյանը նշել է, որ ներկայում նախարարությունն ուսումնասիրում է այդ հարցը: «Խնդիրը բարդ է, որը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխության շրջանակներում:
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է նաև այն, որ դպրոցներում դեռ շարունակվում են ապօրինի դրամահավաքները: Նախարարի խոսքերով, նրան տեղեկացրել են, որ շատ դեպքերում ծնողներից հավաքված գումարները վերադարձվել են: «Միևնույն ժամանակ, ազդանշաններ են ստացվում, որ մի շարք դպրոցներում շարունակում են միջոցներ հավաքել սովորողներից: Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, յուրաքանչյուր նման դեպք պետք է փոխանցվի իրավապահ մարմիններին: Ես կոչ եմ անում դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, ովքեր զբաղվում են նման գործունեությամբ, որպեսզի դադարեցնեն դա, քանի որ Հայաստանում փոխվել է իրավիճակը, և այսուհետ անօրինական դրամահավաքները կպատժվեն», - ասել է նա:
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, Երևանի պետական համալսարանի ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ապաքաղաքականացնել բուհերի գործունեությունը: «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կազմում չպետք է լինի քաղաքական ակտիվը, ինչը բացասաբար է ազդում կրթության ընդհանուր որակի վրա», - ասել էր նա: