Արմինֆո.Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերիե ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Այդ մասին ասվում է ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:
«Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել ևս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները: Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Օրենքի և արդարության հաղթանակը քաղաքական անհրաժեշտություն և առաջնահերթություն է»,- ասված է հայտարարության մեջ: