Արմինֆո. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, և որևէ հիմք չեմ տեսնում դրա համար: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնին չի հավակնում: Մարուքյանը նշել է, որ նման քննարկումներ չեն եղել, և իրեն հայտնի չէ, թե ինչու են մամուլում նման նյութեր հայտնվել: «Գլխավոր դատախազն իր պարտականությունները կատարում է՝անկախ իշխանությունում փոփոխություններից: Հիմա մենք ընդամենը փաստում ենք, որ իրավապահ մարմինները ծառայել են նախկին իշխանության ներկայացուցիչներին: Խմբակցությունում դատախազի փոփոխման առնչությամբ քննարկումներ չեն եղել»,- ասել է պատգամավորը: