Արմինֆո.Ոստիկանությունը բավականաչափ հնարավորություններ ուներ զանգվածային հուզումների ժամանակ երկրում իրավակարիգի ապահովման համար` անկախ բողոքի գործողությունների մասնակիցների թվից: Այդ մասին հայտարարել է նորանշանակ ոստիկանապես Վալերի Օսիպյանը «Ազատության՚ հետ հարցազրույցում:
Նրա ասելով, ոստիկանությունը կարող էր դադարեցնել այդ գորոծղությունները, սակայն, վերլուծելով հետևանքները, քանի որ չէր բացառվում տուժածների առկայության հնարավորությունը, ինչը կարող էր հանգեցնել երկրի միջազգային հեղինակության նվազման, որոշեց դրսևորել հանդուրժողականություն: