Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այն տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես` ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ ՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև 9.75% եկամտաբերություն, և ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդ ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև 9.3% եկամտաբերությամբ:
Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես, չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին տրամադրում է նվեր՝ անվճար Mastercard քարտ, ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձևակերպման պահին և գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով շահավետ պայմաններով ստանալ վարկ:
Նոր հնարավորության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 99 մլրդ դրամ, որից 85.6 մլրդ-ը` ֆիզիկական անձանց միջոցներն են: Բանկի պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 56.4%: Ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը նույն ամսաթվով զբաղեցնում է 7-րդ տեղը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով`6-րդ տեղը: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ