Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, նախատեսվում է բավական հագեցած օրակարգ, քանի որ Պուտինը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: