Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն և դիվանագիտական առաքելության աշխատակիցներին շնորհավորել Եվրոպայի օրերի առթիվ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Արմեն Սարգսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը: «ԵՄ-ն ակնկալում է աշխատել նախագահի, նոր վարչապետի և կառավարության հետ` նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի իրագործման նպատակով՚, - ասվում է ԵՄ հաղորդագրությունում: