Արմինֆո.Խորհրդանշական է, որ Իլհամ Ալիևի այդ հայտարարությունը հնչել է այն մարդուն նվիրված միջոցառմանը, որը նույնպես այդպես էր մտածում եւ ձախողվեց։ Հայկական հողերի նկատմամբ նկրտումների վերաբերյալ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունն այդպես է մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես Բալայանը գրել է «Ֆեյսբուքի՚ իր էջում, ավագ Ալիևի ճակատագիրը սպասում է նաև նրա որդուն: «Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»,–ամփոփել է Բալայանը։
Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիեւը, հակադարձելով Արցախի անկախությունը միակողմանի ճանաչելու անհրաժեշտության մասին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես, ընդգծել է, թե «Ադրբեջանի դրոշը բարձրացվելու է բոլոր օկուպացված տարածքներում, այդ թվում` Շուշիում և Խանքենդում՚: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցություների առարկա չի եղել և չի լինի: Ադրբեջանի ժողովուրրդը երբեք թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողում՚՚, - հայտարարել է Իլհամ Ալիևը: