Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքն սպասում է գլոբալ համաշխարհային ղեկավարների, միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գիտնականների, արվեստագետների, քննարկելու համար գլոբալ մարտահրավերներին վերաբերվող հարցեր, որոնք արդիական են ամբողջ մարդկության համար: 2018 թվականի մայիսի 17-ից 19-ը տեղի կունենա Աստանայի տասնմեկերորդ տնտեսական համաժողովը:
Աստանայում հաջողությամբ տեղի ունեցած EXPO 2017 «Ապագայի էներգիան» ցուցահանդեսի Ֆոնի վրա Ղազախստանը հայտարարեց երկրի Երրորդ լայնամասշտաբ արդիականացման մասին, աշխարհի 30 ուժեղագույն տնտեսությունների շարքում տեղ գրավելու նպատակով`նորարարական զարգացման առաջընթացի, համարձակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և ընդարձակ միջազգային ինտեգրման հաշվին:
Աստանայի տնտեսական համաժողովը, որը 10 տարի է, ինչ հիմնական տնտեսական համաժողովն է Եվրասիայում, պետք է համապատասխանի Ղազախստանի նոր խնդիրներին և համաշխարհային փոփոխություններին:
2018 թ-ին, ԱՏՀ շրջանակներում մեկնարկում է Global Challenges Summit-ը, ինչն Աստանայի տնտեսական համաժողովի զարգացման նոր փուլ է, ինչպես նաև նոր հնարավորություն Ղազախստանի համար`մարդկության և աշխարհի զարգացման, ուղիների, բանավեճերի, նպատակների և միջոցների առումով:
Տնտեսական աճը և ռեսուրսների կայունությունը, թվայնացումը և ուրբանիզացիան, երկարակեցությունը և ֆինանսական հեղափոխությունը, համաշխարհային անվտանգության և մշակութային տեղաշարժը – սրանք են գլոբալ այն միտումները, որոնք դրված են GlobalChallengesSummit 2018-ի հիմքում:
Գլոբալ մարտահրավերների համաշխարհային գագաթաժողով 2018-ում ելույթ կունենան ավելի քան 450 բանախոսներ: Նրանց կեսը միջազգային հյուրեր են, ավելի քան 24 երկրներից: Միջազգային հյուրերի շարքում կլինեն`Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ֆիզիկոս, լարային տեսության համահեղինակ Միտիո Քակուն, GoldmanSachs նախկին նախագահ և BRICS-ի հեղինակ Ջիմ Օ`Նիլը, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը, քաղաքագետ Փարագ Հաննան, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխեիլ Ժանելիձեն, Էստոնիայի նախկին նախագահ Տոոմաս Իլվեսը, ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը, կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին և այլոք: