Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահի Հեռառադիոհամալիրի գլխավոր տնօրեն Էռլան Բեկխոժինի հետ հարցազրույցում պատմել է Նուրսուլթան Նազարբաևի`քաղաքական գործչի առանձնահատկությունների մասին:
«Ազնվորեն ասած, Նուրսուլթան Աբիշևիչի մոտ ինձ մշտապես ուրախացրել և զարմացրել է, և մինչև հիմա էլ զարմացնում է, որ նա դեռ խորհրդային ժամանակներում կարիերա ունեցավ, փայլուն կարիերա, և չնայած խորհրդային անցյալին, նա մարդ է, ով մշտապես ձգտում է դեպի ապագան: Դա շատ զարմանալի որակ է: Նա, առաջին հերթին, կարողանում է իրեն շրջապատել գործունյա, երիտասարդ մարդկանցով, և երբեք չի վախենում իր կողքին նշանակել ուժեղ մարդկանց: Դա ցանկացած ուժեղ ղեկավարի առանձնահատկությունն է», - ասել է Պուտինը: