Արմինֆո. Հայաստանի կառավարության առաջին նիստը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, տեղի կունենա մայիսի 11-ին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ին:
Արդյոք նիստը կանցկացվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար բաց ձևաչափով՝ տվյալ պահին չի հայտնվում: Մինչդեռ մայիսի 2-ի լրագրողների հետ զրույցում այդ պահին բողոքական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջին խորհրդանշական հրամանագիրը կլինի կառավարության դռնփակ նիստների անցկացման մասին աղմկահարույց օրենքի չեղարկումը: