Արմինֆո.Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, շնորհավորիական ուղերձում ասվում է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությամբ Հայաստանի նոր վարչապետ դառնալու կապակցությամբ: Հայաստանն ու ՆԱՏՕ-ն առաջին անգամ հաստատել են հարաբերություններ 25-ից մի փոքր ավելի տարիներ առաջ, և մեր գործընկերությունը զարգացել է հաստատատուն, նշանակալի կերպով այդ ժամանակահատվածում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և ԱՖղանստանում և մենք ձգտում ենք պահպանել սերտ քաղաքական երկխոսություն ու նշանակալի աստիճանի պրակտիկ համագործակցություն ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Որպես Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ՝ ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր կառավարության հետ և հանդիպել Ձեզ Երևան կամ Բրյուսել առաջիկա այցի ժամանակ»: