Արմինֆո. Հայաստանի հազարավոր քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից հետևում են Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը:
Արտահերթ նիստը մեկնարկել է 12:00-ին: Վարչապետի միակ թեկնածուն «Ելք» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:
Հենց Փաշինյանի կոչով այսօր վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ հավաքվել են հրապարակում՝ տոնելու հաղթանակը: Շատերը հանրահավաքի կազմակերպիչների կոչով հրապարակ են եկել սպիտակ շապիկներով, ինչպես նաև հայկական եռագույնով և փուչիկներով: Հրապարակում տոնական մթնոլորտ է, լսվում է երաժշտություն, մարդիկ պարում են:
Եթե Փաշինյանին չհաջողվի ստանալ պատգամավորների 53 ձայն, Ազգային ժողովը, գործող Սահմանադրության համաձայն, կցրվի: