Արմինֆո. Ղազախստանի նախագահ և զինված ուժերի Գերագույն հրամանատար Նուրսուլթան Նազարբաևը Ժամբիլի մարզի Կորդայքի շրջանի «Օթար» 40-րդ ռազմակայանի տարածքում կայացած Մարտական շքերթի ընթացքում հանդես է եկել ելույթով, նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել Հայաստանում Ղազախստանի դեսպանությունից, հղում կատարելով «Ղազինֆորմ» ՄՏԳ-ին, երկրի նախագահը շնորհավորել է շքերթի մասնակիցներին, վետերաններին, զինվորներին և սպաներին: «Ղազախստանի Զինված ուժերը, - նշել է Ղազախստանի ղեկավարը, - մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն են, նրա ինքնիշխանության և խաղաղության անխորտակելի բաստիոնը: Ղազախ զինծառայողները մեր հայրերի ու պապերի մարտական փառքի ավանդույթների արժանի ժառանգորդներն են, որոնք ֆաշիզմը հաղթեցին բոլոր ժամանակների ամենադաժան պատերազմում: Մենք միշտ կհիշենք նրանց անձնուրաց հերոսությունը, անմահ սխրանքը` հանուն կյանքի և հայրենի հողի բարգավաճման», - ասել է պետության ղեկավարը: Նախագահը թվարկել է այն բոլոր գործառույթները, որոնք ներկայումս իրականացնում է ղազախական բանակը:
«Այսօր Ղազախստանի բանակը հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունը: ՀԱՊԿ-ի շրջանակներում հաջողությամբ նպաստում է կոլեկտիվ անվտանգության ապահովմանը: ՄԱԿ-ի հովանու ներքո համարժեքորեն իրականացվում են խաղաղապահական կարևոր գործառույթներ: Ինքնիշխանություն ձեռք բերելուց ի վեր Ղազախստանը վարում է հետևողական, ամուր, խաղաղասեր քաղաքականություն: Այնուամենայնիվ, ժամանակակից քաղաքական իրողությունները թելադրում են միշտ պատրաստ լինել ցանկացած բանի: Պետությունն առավելագույն աջակցություն և ուշադրություն է դարձնում մեր բանակի ներուժի ամրապնդմանը: Համակարգված հիմունքներով ձեռք են բերվում ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա: Ռազմական տեխնիկայի և սարքավորումների արտադրությունը յուրացվում է հաջողությամբ: Արդիականացվում է ռազմական կառավարման համակարգը: Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, շարժունակ, բարձր պրոֆեսիոնալիզմով բանակ», - ընդգծել է Ելբասին: Պետության ղեկավարի խոսքերով, դրա համար Ղազախստանն ունի հբոլոր նարավորությունները և համապատասխան ռեսուրսները: «Մինչև 2020 թվականը մեր երկրի ՀՆԱ-ից պաշտպանության կարիքներին կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ: Նոր սպառնալիքներին և անվտանգության մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար ստեղծվել են հատուկ օպերացիաների շարժունակ ուժեր: Նոր հատուկ ստորաբաժանումները հակազդում են կիբերսպառնալիքներին: Տարածքային զորքերը ձևավորվել և ինտեգրվել են երկրի պաշտպանական համակարգին: Համոզված եմ, որ այս նոր զորամասերն արժանիորեն կկրեն այսօր իրենց հանձնված մարտական դրոշները: Մենք դա արեցինք առաջին անգամ: Մեր երկրում այսպիսի ստորաբաժանումներ կան բոլոր շրջաններում, համապատասխան սպառազինություններով: Դրանք մեր երկրում սովորած և մեր բանակում ծառայած անձինքն են, ովքեր գտնվում են մեր բանակում և միշտ պատրաստ են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը», - ասել է նախագահը:
Վերջում Ն.Նազարբաևը շնորհավորել է բոլոր զինվորներին և պատերազմի վետերաններին: «Հայրենիքի հարգելի պաշտպաններ, այսօր մենք անցկացնում ենք հերթական Մարտական շքերթը: Այն կդառնա մեր մարտական հմտությունների և դաշտային պայմաններում փոխկապակցվածության իրական դրսևորումը: Շքերթը կծառայի մեր հանրապետության Զինված ուժերի պրոֆեսիոնալիզմին և մարտունակության բարձրացմանը: Շնորհավորում եմ բոլորիդ`Հայրենիքի պաշտպանի օրվա և Մեծ Հաղթանակի գալիք օրվա կապակցությամբ», - շնորհավորել է նախագահը: