Արմինֆո.Այս պահի դրությամբ որևէ ազդակ չկա, որ մայիսի 8-ին վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում և հետևել խորհրդարանի նիստին: «Քվեարկությունից հետո կգամ Հանրապետության հրապարակ, և մենք կխոսենք այդ պահի իրավիճակի մասի, ինչից հետո կսկսեմ կատարել վարչապետի իմ պարտականությունները»,- հայտնել է նա:
Նշենք, որ Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների 53 ձայն: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ինչպես նաև ՀՅԴ կուսակցությունը խոստացել են քվեարկել Փաշինյանի օգտին: Հանրապետական կուսակցությունն այսօր կորոշի այն պատգամավորներին, որոնք պետք է «կողմ» քվեարկեն Փաշինյանին՝ ապահովելու վերջինիս ընտրությունը: