Արմինֆո. ՀՅԴ-ն կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկածությունը վարչապետի պաշտոնի համար և հետագայում էլ նրան կաջակցի: Մայիսի 7-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նաև նշել է, որ ոչ մի սցենար չի կարելի բացառել, և, հնարավոր է, Փաշինյանին դարձյալ չընտրեն, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, մասնավորապես, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների, ինչը, տվյալ պահին, Հայաստանի շահերից չի բխում: Ռուստամյանի համոզմամբ, եթե ՀՀԿ-ն չպաշտպանի Փաշինյանի թեկնածությունը, ապա կուսակցության ներկայացուցիչներն այլևս քաղաքական ռեսուրս չեն ունենա հետագա գործողությունների համար:
«Անկախ այն բանից, թե հատկապես ով է ձևավորել ժողովրդական պահանջը, այն պետք է կատարվի՚, - հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Արմեն Ռուստամյանը նաև հայտարարել է, որ հետագայում վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն և հավասարաչափ բաշխվեն կառավարության, խորհրդարանի և վարչապետի միջև: Նրա համոզմամբ, խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի, սակայն անհրաժեշտ է իրականացնել իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլեր, որն այժմ կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում: Նա ընդգծել է, որ իրավապահ կառույցների և հատուկ ծառայությունների գործունեությունը պետք է վերահսկի Ազգային ժողովը: Մինչդեռ, հիշեցնենք, որ վերջին ամիսներին ՀՅԴ-ն միաձայն քվեարկել է այն օրինագծերի օգտին, որոնք նպատակաուղղված էին վարչապետի ձեռքում իշխանության կենտրոնցմանը: