Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանում այդ երկրում սահմանված հատուկ ռեժիմի մասին: Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության նկատառումներով մայիսի 25-ից մինչև հուլիսի 25-ը Ռուսաստանի որոշ քաղաքներում գործելու է հատուկ ռեժիմ:
«ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարության համապատասխան տարածքային մարմնում՚, - գրել է ԱԳՆ մամլո խոսնակը: Նրա ասելով, ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ և Սոչի քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ: