Արմինֆո. Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փոխգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնել, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։
Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համոզմունք է հայտնել, որ տարբեր բնագավառներում Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կապրեն շարունական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:
Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին է հանձնել ԱԳՆ Պատվո մեդալը: