Արմինֆո.Կուսակցության համար դժվարին պահին ՀՀԿ-ից դուրս գալը դավաճանություն է: Լրագրողների հետ հանդիպմանը կառավարության նիստից հետո նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հարցին, թե արդյո՞ք Ալթունյանը պարտավոր է լինել Հանրապետական կուսակցության անդամ, և մտադիր չէ հեռանալ, նախարարը պատասխանել է. «իհարկե, ոչ»: «Ես փորձում եմ անել այնպես, որպեսզի իմ կյանքում յուրաքանչյուր քայլ լինի տրամաբանական և ունենա տրամաբանական շարունակություն, որպեսզի արդյունքում պարզ դառնա, որ ես ճիշտ որոշումներ կայացրեցի», - ասել է նա:
Միևնույն ժամանակ Լ. Ալթունյանը նշել է, որ դժվարանում է որևէ կանխատեսումներ անել կառավարության նոր կազմում իր ներգրավվածության առնչությամբ: «Ես գիտեմ, որ նախարարությունում մենք ունենք մշակված ծրագիր, որի իրականացումն այնքան էլ դժվար չի լինի: Կարծում եմ, որ Փաշինյանն իր թիմի հետ կգա և ամեն ինչ լավ կլինի», - ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ, Ալթունյանը նշել է, որ մարդկանց բողոքները կապված են ոչ թե վերջին երկու, այլ տասը տարիների հետ: «Մորդկանց դժգոհությունը տարեցտարի կուտակվեց և եկավ նման ելքի, ինչն այսօր մենք տեսնում ենք», - եզրափակել է նա:
Նշենք, որ Ալթունյանը ՀՀԿ-ի անդամ դարձավ նախարարի պաշտոնում նշանակելուց հետո, ամբողջ թիմի հետ միասին, որն իր հետ կառավարություն բերեց Կարեն Կարապետյանը: