Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաստատել է, որ աջակցելու է պատգամավորների 1/3 կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձում հայտնել է բողոքական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում խորհրդակցությունների արդյունքների համաձայն:
Փաշինյանի խոսքով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանն իր հետ զրույցում հաստատել է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն: «Չնայած այն բանին, որ խորհրդարանի ձայների մեկ երրորդի աջակցությունը վայելող թեկնածուին աջակցելու վերաբերյալ ՀՀԿ հայտարարությունն արվել էր հրապարակայնորեն, կարևոր է համարել դրանում հավաստիանալ անձնական հանդիպման ժամանակ»,- ասել է նա: Բացի այդ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը,արդեն ապահովվել է նրա առաջադրման համար ձայների անհրաժեշտ քանակություն:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին մայիսի 8-ին՝ 11:00-ին, հավաքվել Հանրապետության հրապարակում և սպասել իրեն: Նա կոչ է արել կապի մեջ լինել, հետևել ֆեյսբուքյան իր էջին, քանի որ «պետք է պատրաստ լինել երկրում քաղաքական փոփոխություններին արագ արձագանքմանը»: