Արմինֆո. Տնտեսության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու երկյուղի պատճառով Հայաստանում կառավարող ՀՀԿ-ն մինչև վերջ կդիմակայի բողոքներին` ձգտելով պահել իշխանությունը, համոզված է բրիտանացի հայտնի քաղաքագետ Թոմ դե Վաալը:
Նրա ասելով, Սերժ Սարգսյանի կուսակցության համար իշխանության կորուստը նշանակում է Հայաստանի տնտեսության մենաշնորհների և հարստացման այլ ապօրինի աղբյուրների նկատմամբ վերահսկողության կորուստ: Փորձագետը նաև կարծում է, որ Հայաստանում ստեղծվում է անկանխատեսելի իրավիճակ: «Միևնույն ժամանակ, իշխանությունները հետևություններ են արել 2008 թվականի բողոքների արյունալի ճնշումից: Այդ պատճառով քաղաքական դիմակայության կողմերը հնարավորինս կխուսափեն ուժային լուծումներից: Թե որքանով կհաջողվի գործը գլուխ բերել առանց արյան` ցույց կտան առաջիկա օրերը՚, - ասել է դե Վաալը haqqin.az-ին: Փորձագետն ընդսմին հիշեցրել է, որ նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իշխանություններին քննադատել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար և արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում, ով արևմտամետ գծի կողմնակից է, չի կարող կապերը կտրուկ խզել Ռուսսատանի հետ, որից Հայաստանը դեռևս մեծ կախվածության մեջ է: «Սակայն ակնհայտ է, որ նոր իշխանությունը վարելու է հաշվեկշռված արտաքին քաղաքականություն՚, - կարծում է փորձագետը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վրա Հաայստանի իրադարձություների ազդեցությանը` Թոմ դե Վաալը համոզմունք է հայտնել, որ քանի դեռ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվել, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ կարգավորման գործընթացը լիովին սառեցված կինի: «Թե դա անմիջականորեն ինչպես կանդրադառնա հակամարտության և մարտական գործողությունների վերսկսման հավանականության վրա` մի շարք պատճառներով կանխատեսման ենթակա չէ՚, - եզրափակել է քաղաքագետը: