Արմինֆո. Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
Տվյալ պահին Մշակույթի նախարարության շենքի առջև հավաքվել են շատ դերասաններ և մշակույթի գործիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը միանա իրենց: Ցուցարարները նաև պահանջել են, որպեսզի ՀՀԿ-ից պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որպես մշակույթի գործիչ, նույնպես «կողմ» քվեարկի Փաշինյանի վարչապետությանը:
Ցուցարարների մոտ է դուրս եկել մշակույթի նախարարի պաշտոնակատարը և հայտարարել է, որ աջակցում է նրանց, բայց շարունակում է իր պարտականությունները կատարել: Այդ պատասխանը չի գոհացրել ցուցարարներին, նրանք պահանջում են, որպեսզի Ամիրյանը միանա իրենց: Մշակույթի գործիչների խոսքով, հակառակ դեպքում նրանք կպահանջեն Արմեն Ամիրյանի հրաժարականը:
Նշենք, որ այժմ Երևանի այլ հատվածներում նույնպես բողոքի ակցիաներ են ընթանում, այդ թվում՝ կառավարության շենքի առջև: Ցուցարարները վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի»: Ցուցարարները նաև ֆուտբոլ են խաղում արգելափակված երթևեկելի հատվածներում: