Արմինֆո.«Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած բողոքի գործողություները շարունակվում են:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ միջազգային ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Երեւանի բոլոր ճանապարհները փակ են: Պատգամավորը նաեւ հայտարարել է, որ իր կողմնակիցները վերլուծում են իրադարձությունների հնարավոր զարգացումները, չէ որ դե-յուրե ԱԺ-ում պետք է տեղի ունենա վարչապետի եւս մեկ ընտրություն, հակառակ դեպքում՝ պետք է տեղի ունենան վաղաժամկետ խորհրդարանական ընտրութուններ: «Ես վստահ եմ, որ անկախ սցենարներից, ժողովրդական շարժումը հաղթանակելու է: Մարդիկ զգացել են ազատության շունչը եւ բաց չեն թողնի դրան հասնելու հնարավորությունը: Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունենում աշխատասենյակներում, կարեւորն այն է, ինչ տեղի է ուենենում փողոցում, եւ ժողովրդի ու իշխանության միջեւ հարաբերությունները փոխվել ենե, - հայտարարել է Փաշինյանը: Նա նաեւ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի, եւ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում ինքն ունի գործողությունների ծրագիր:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կմասնակցի ՀՀԿ կազմակերպած վաղաժամկետ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն բան կախված կլինի իրավիճակից: «Ինչպես տեսնում եք, վերջին ժամանակներս իրավիճակն օրեցօր փոխվում է, եւ շուտով կփոխվի ժամ առ ժամ: Մեր նպատակն իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելն է՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հեռացելե, - նշել է Փաշինյանը: Նա նաեւ հավելել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները չեն հասկանում սիրո հեղափոխությունը եւ հույս ունեն մի քանի օր ավելի նստել իրենց տեղերում: «Նրանք վարում են սադրիչ քաղաքականություն եւ մշտապես փորձում են ժողովրդին հունից հանել: Երեկ ԱԺ նիստում ՀՀԿ-ականներն ամբողջ ժամանակ խոսում էին բախումների մասին, բայց չէ որ մեր ժողովրդի 95 տոկոսը մասնկցում է շարժմանը, ի՞նչ բախումների մասին է խոսք գնում: Ողջ իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցներին կոչ անելով սադրիչներին վնասազերծել առանց ուժի կիրառման: