Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2018 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են ՙՎազ 2106՚ և ՙԲՄՎ՚ մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով ՙՎազ 2106՚ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թաթուլ Ֆերոյանը (ծնված 19.09.1997թ.), Գրիշա Մովսիսյանը (ծնված 10.09.2000թ.) և Նարեկ Ամիրխանյանը (ծնված 14.08.2000թ.) տեղում մահացել են Եվս երեք ուղևոր, ինչպես նաև ՙԲՄՎ՚ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմվել քննչական խումբ Կատարվել են դեպքի վայրի, դիակի, հագուստների զննություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, վերցվել նմուշներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: