Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառա¬յությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ ան¬ձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խո¬շոր չափերով թմրամիջոցների մաքսանեն¬գու¬թյան դեպք:
Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսա¬յին հսկողությունից թաքցնե¬լու եղանակով Իրանից առանձնապես խո¬շոր չափերով թմրամիջոց¬ներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քա¬ղա¬քացի, Հայաստա¬նում բնակ¬վող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մե¬տամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հա¬գուս¬տի ու մարմնի մեջ և 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհ¬րան-Երևան չվեր¬թով տե¬ղափոխել Հայաստան։ Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթ¬նոցե օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատ¬կա¬նիշ¬ներով:
Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն: