Արմինֆո. Պետությունը պետք է թեթևացնի գյուղացու վարկային բեռը, այլապես նա կդադարի հող մշակելը, - հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանում, հավելելով, որ այդ կարևոր խնդրի լուծմանը պետք էր ձեռնամուխ լինել վաղուց:
Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է գնահատել դրա մասշտաբը: «Իմ պատգամավորական գործունեության ընթացքում փորձել եմ պարզել այդ պրոբլեմի խորությունը, բայց չի հաջողվել, քանի որ պաշտոնական վիճակագրությունը, ըստ էության, չի արտացոլում իրական վիճակը ոլորտում»,-ընդգծել է նա, մտահոգություն հայտնելով, ֆերմերը լիարժեք կախվածություն մեջ է ընկնում վարկային կարուսելից: Սա, նրա կարծիքով, ազգային անվտանգության հետ ուղղակիորեն կապված ամենակարևոր հարցերից մեկն է: «Հայաստանի Հանրապետությունը պետք է թեթևացնի գյուղացու վարկային բեռը, այլապես նա կդադարի հող մշակել, ինչի ականատեսն ենք լինում հաճախ, իսկ այդ դեպքում արդեն կբարձրանա ոչ թե միայն ոլորտի, այլ երկրի ազգային անվտանգության հարցը»- ընդգծել է նա, նշելով, որ պետությունը պետք է պատրաստ լինի մասնակիորեն, ողջամիտ սահմաններում, հատուցելու այդ կորուստները: Խնդիրը լուծելու համար հարկավոր է հասնել պետական բյուջեի եկամտային մասի կտրուկ աճին: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «իր փորձագետների» գնահատականներին, վստահորեն հայտարարել է, որ կառավարությունը կկարողանա հնարավորինս սեղմ ժամկետում հասնել դրան: