Արմինֆո. Ազգային ժողովում ընթանում է «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, «Ելք՚ խմբակցկության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայցուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «Ելք՚ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Այդպիսի որոշում է կայացվել այսօր առավոտյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստում: Այսօր որպես վարչապետի պաշտոնի թեկնածու Փաշինյանը պետք է հանդիպի ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ժամը 17:00-ին կկայանա Փաշինյանի հանրահավաքը: Վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 1-ին Ազգային ժողովում: ՀՅԴ-ն, «Ելք՚ և «Ծառուկյան՚ խմբակցությունները հայտարարել են Փաշինյիանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտի նրա ընտրությանը, և մայիսի 1-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: