Արմինֆո. «Ելք՚ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Այդպիսի որոշում է կայացվել այսօր առավոտյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստում:
Այսօր որպես վարչապետի պաշտոնի թեկնածու Փաշինյանը կհանդիպի ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ժամը 17:00-ին կկայանա Փաշինյանի հանրահավաքը: Վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 1-ին Ազգային ժողովում: ՀՅԴ-ն, «Ելք՚ և «Ծառուկյան՚ խմբակցությունները հայտարարել են Փաշինյիանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտի նրա ընտրությանը, և մայիսի 1-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: