Արմինֆո. «Քայլ արա» ակցիայի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին հանրահավաքի մասնակիցները, որը պետք է սկսվի ժամը 19.00-ին:
Ցուցարարներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով (Կորյուն-Հերացի, Նար Դոս, Տիգրան Մեծ և այլն): Ցուցարարները վանկարկում էին. «Նիկոլ Փաշինյան վարչապետ» և «Մենք ենք մեր երկրի տերերը»:
Նշենք, որ ժամը 17.00-ից Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել էր երթը դեպի Հանրապետության հրապարակ: Ինչպես հայտարարել է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա հանրահավաքում կքննարկվի շարժման մասնակիցների հետագա գործողությունների ծրագիրը: