Արմինֆո. Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Քայլ արա» ընդդիմադիր շարժման երթը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
Բողոքի ակցիան սկսվել է նվագախմբի ելույթից, որը կատարել է «Զարթնիր լաո» երգը: Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ:
Այսօր՝ 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը, որում, Փաշինյանի խոսքով, կքննարկվի շարժման մասնակիցների գործողությունների հետագա ծրագիրը: