Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հերքում է տեղեկատվությունը, որը, իբր, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանով գերատեսչությունն ահաբեկում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք աջակցում են համազգային շարժմանը:
Ւստ ԱրմԻնֆո գործակալության կողմից ստացված հաղորդագրության, ՊԵԿ-ը պահանջում է ձեռնպահ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից: «Եթե կան փաստեր, ապա կոչ ենք անում դրանք ներկայացնել, որպեսզի մոլորության մեջ չընկնեն ընթերցողները», - ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: