Արմինֆո.«Հայաստանի ոչ մի գործընկեր այս շրջանում չի փորձել միջամտել երկրի ներքին քաղաքականությանը՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Միևնույն ժամանակ, նրա ասելով, կաևոր է, որպեսզի Հայաստանի ԱԳՆ-ն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով:
«Այժմ բոլոր պետական կառույցները պետք է աշխատեն սովորական ռեժիմով: Դա շատ կարևոր է երկրի, նրա անվտանգության և միջազգային հեղինակության համար՚, - ասել է Քոչարյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կշարունակի աշխատանքը կառավարության փոփոխության պայմաններում, Քոչարյանը հայտարարել է, որ այսօր իր անձնական ծրագրերի մասին խոսք չկա: Փոխարտգործնախարի համոզմամբ, ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանում առկա իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա` օրենքի և սահմանադրության շրջանակում, ինչի նախադրյալներ ինքը տեսնում է: