Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Տաշիր գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:
ԱրմԻնֆո-ի՝ «Ծառուկյան» դաշինքին մոտ աղբյուրների համաձայն, հանդիպմանը Կարապետյանն առաջարկել է Ծառուկյանին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եթե նա համաձայնի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել: Ծառուկյանը, սակայն, մերժել է այդ առաջարկը՝ ասելով, որ արդեն հայտարարել է ժողովրդական շարժմանը միանալու մասին:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել այդ հանդիպման առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ ստանալ թե «Տաշիր գրուպ» ընկերության գրասենյակում, թե Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարից: