Արմինֆո. Այն, ինչ տեղի է ունեցել երկրում, միայն երկրի օգտին է: Այդ մասին «Ազատության՚ հետ հարցազրույցում հայտարարել է սոցիալական ներդրող, գործարար և մեկենաս, Aurora Prize մրցանակի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նրա համոզմամբ, իշխանություննները պետք է տեսնեն և գիտակցեն, թե ժողովուրդն իրենց ինչպես վերաբերվում վերջին 20 տարիներին:
«Այն, որ Սարգսյանը հեռացավ, լավ է, սակայն այժմ գլխավորն այն է, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, որպեսզի այս կոռումպացված օլգարխներին փոխարինելու չգան մյուսները: «Եթե ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվի, երկրից կմեկնի երիտասարդությունը: Կլինի աղետ՚, - հայտարարել է վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձին` Վարդանյանը նշել է, որ ժողովուրդը, այնուամենայնիվ, գնաց ոչ թե կոնկրետ Փաշինյանի, այլ նրա առաջ քաշած օրակարգի հետևից` ընդդեմ իշխանությունների: