Արմինֆո. Սպորտի և երիտասարդության գործերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: «Գիտակցելով իրավիճակի ողջ կարևորությունն ու պատասխանատվությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու առջև` ես հրաժարական եմ տալիս:
Հետևելով համաժողովրդական համախմբման վերաբերյալ «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչին` ես նույնպես դուրս եմ գալիս փողոց: Դիմում եմ բոլոր մարզիկներին. այսօր ժամանակն է եռագույնը ծածանել Հանրապետության հրապարակում: ՀՀԿ և ՀՅԴ անդամ գործընկերներիս կոչ եմ անում կատարել ժողովրդի պահանջը: Այսօր գլխավորը իրավիճակից ելքի խաղաղ ուղիներ գտնելն է՚, - հայտարարել է Ռոստոմյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, «Ծառուկյան՚ դաշինքն իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ փողոցային պայքարին: