Արմինֆո. Ժամը 15:00-ին հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով դեպի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր շարժվելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև երթը լրագրողների հարցերին չի պատասխանելու, և բոլոր հարցերին խոստացել է պատասխանել մամուլի ասուլիսում: