Արմինֆո. ՀՅԴ-ն այսօր ջահերով երթ չի անցկացնի:
«Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: