Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակել է ութ նախարարների:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սարգսյան հրամանագրեր է ստորագրել Լևոն Ալթունյանին առողջապահության նախարար,
Արծվիկ Մինասյանին բնապահպանության նախարար, Վահան Մարտիրոսյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Լևոն Մկրտչյանին կրթության և գիտության նախարար, Արտեմ Ասատրյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանին սփյուռքի նախարար, Աշոտ Մանուկյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Հրաչյա Ռոստոմյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: