Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում է առաջնագծում սադրանքի փորձի մեջ: Այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ԱրմԻնֆո-ի բոլոր փորձերը առայժմ ապարդյուն են անցել: ՀՀ ՊՆ լիազոր ներկայացուցիչների հեռախոսները չեն պատասխանում գործակալության զանգերին:
Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ իրենց զինված ուժերը համապատասխան միջոցներ կձեռնարկեն հակառակորդի սադրանքների դեմ: «Զորքերի շփման գծում կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման մասին հայկական մամուլի տարածած տեսագրությունը հերթական սադրանք է: Մոնտաժված կադրերը նկարահանվել են մեծ հեռավորությունից և տարբեր ռակուրսներից՝ ադրբեջանական զորքերի զորավարժությունների ընթացքում զորքերի վերատեղաբաշխման ժամանակ: Լրջորեն մտահոգված երկրում ազնգվածային հուզումներով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ռեժիմը տարածել է նման տեղեկատվություն, շարունակում է վախի մեջ պահել հայ ժողովրդին»,- ասվում Ադրբեջանի ՊՆ հայատարարության մեջ:
ԼՂՀ ՊԲ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը, որ իրավիճակն առաջնագծում խաղաղ է: «Ադրբեջանի ՊՆ-ն, շփման գծում իր սադրանքները թաքցնելու համար ապրիլի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում կեղծ է համարել տեղեկություններն այն մասին, որ իրավիճակը շփման գծում ապրիլի 21-ին սրվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ԼՂՀ ԽԲ հայտարարությունն ուղղված շեղելու հանրության ուշադրությունը ներքին քաղաքական իրավիճակից: Նման պահվածքը լիովին սպասելի էր և լիովին համահունչ է Բաքվի քաղաքական ղեկավարության ռազմաքաղաքական մարտավարությանը: Բայց իրականում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի և սարքավորումների կուտակումների մասին կներկայացվեն տեսա-ապացույցներ», - նշվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ: