Արմինֆո.Ձերբակալվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստեփան Գրիգորյանը Հանրապետության հրապարակում մասնակցել է բողոքի խաղաղ ակցիային, որտեղ էլ ձերբակալվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ստեփան Գրիգորյանին: