Արմինֆո.Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել շտապ հայտարարությամբ:
«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:
Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»,- ասվում է ԵՄ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից: Մինչդեռ բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում:
15:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 192 մարդ: