Արմինֆո.Բողոքի շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բերման է ենթարկվել իրավապահնեի կողմից` չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը: Դա տեղի է ունեցել Էրեբունի շրջանում երթի ընթացքում:
Հատուկ հանդերձանքով ոստիկանները փակել են երթի ճանապարհը և սկսել են կիրառել հատուկ միջոցներ: Դիմակավոր ոստիկանները բերման են ենթարկել երթի այլ մասնակիցների` Նիկոլ Փաշինյանի շրջապատից: Առավոտյան 09:00-ի շրջանում ավտոբուսներով Երևան են բերվել հատուկ նշանակության նոր ուժեր: Իրավիճակը թեժանում է: