Արմինֆո. «Սա ժողովրդավարություն է, ժողովրդի ազատ արտահայտելու իրավունքը», - ասել է հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում, գնահատելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը: Լապշինը Հայաստան է ժամանել «Տուր Էքսպո 2018»-ին մասնակցելու համար:
Լապշինը նշել է, որ մի կողմից այսպիսի իրադարձություններ տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում: «Այլ բան է, որ այդ ամենը չհանգեցնի արյունահեղության: Ես հասկանում եմ, որ կառավարությունը փորձում է ամեն ինչ վերահսկել: Եվ նույնիսկ կա նման կարծիք, ես, իհարկե, կարող եմ սխալվել, որ իշխանություններն ինչ-որ կերպ կապ ունեն այդ հանրահավաքների կազմակերպման հետ: Բայց, ամեն դեպքում, երկու կողմից էլ կարող են լինել սադրիչներ, ովքեր կարող են սկսել արյուն թափել», - ասել է նա:
Հարցին, արդյոք զանգվածային հանրահավաքները կարող են հանգեցնել Հայաստանում իշխանափոխության, Ա. Լապշինը նշել է, որ նման սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանություններն իրենք չեն մասնակցում հանրահավաքների կազմակերպմանը: «Սրանք իմ ենթադրություններն են, գուցե սխալվում եմ: Բայց դա ձեռնտու է իշխանություններին, նախ, ցույց տալու, որ երկիրը ժողովրդավարական է: Նման ձևով, առանց որևէ բան փոխելու, ցույց տալ, որ շատ բան է փոխվել: Բացի այդ, այս մեթոդը թույլ է տալիս դուրս թողնել կուտակված գոլորշին, կուտակված զայրույթը: Բայց ես չգիտեմ, իրականում`դժվար է ասել»:
Վերադառնալով հարցին, թե արդյոք այս ամենը վտանգավոր չէ զբոսաշրջիկների համար Հայաստանում, Լապշինն ասել է. «Այսօր վտանգավոր չէ, թե ինչ կլինի վաղը, չգիտեմ»: