Արմինֆո Ապրիլի 21-ին տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվել է ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը եւ վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը:
«ՍԻՄ կուսակցությունը որոշեց. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ նախաձեռնության եւ միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուժողակն մթնոլորտի վերացմանը եւ բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:
ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է եւ համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկուների եւ լուծումներ գտնելու միջոցով:
ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների եւ կոչերի շարունակականության մեջ միեւնույն ժամանակ համոզված է, որ այյդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան եւ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ»,- ասվում է ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ: