Արմինֆո. Երևանի և մերձակա շրջանների բանկիչները շարունակում են հավաքվել Հանրապետության հրապարակում:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Երևանի փողոցներից մեծ թվով մարդիկ են շարժվում դեպի հրապարակ: Եթե առաջին հանրահավաքը մեկ շաբաթ առաջ հավաքել էր շուրջ 10 հազար մարդ, այժմ Հանրապետության հրապարակում 5 անգամ ավելի շատ մարդ կա: Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիաներին իրենց համերաշխությունն են հայտնում բազմաթիվ վարորդներ՝ ազդանշաններ տալով: Հանրահավաքում ելույթ են ունենում մշակույթի գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, երիտասարդ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ովքեր կոչ են անում վերջ դնել Սերժ Սարգսյանի ռեժիմին: