Արմինֆո. Ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացիե թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնում։ Բժիշկների գնահատմամբ` նշված 3 տուժածի վիճակը բավարար է: Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունիե բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։