Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, քրեական գործի տվյալների համաձայն 2018թ. ապրիլի 18-ին ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ պարզելու դեպքի հանգամանքները Տուժողների ցուցմունքների համաձայն դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին Կատարված քննությամբ պարզվել է բռնությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր ձերբակալվել ենՔրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է Երևանի քննչական վարչությանը: Նախաքննությունը շարունակվում է: