Արմինֆո.Երևանի ոստիկանությունը մարդկանց հավաքում է փողոցներից` եթե նկատում է խմբով հավաքված երիտասարդների: Ինչպես ասում են` ոստիկանությունը կատարում է ակցիաների մասնակիցների ահաբեկման ծրագիր: Փորձում են բերման ենթարկել անգամ պատահական անցորդների:
Հավելենք, որ վահաններով և մահակներով զինված ուստիկանական ուժերը կարողացել են բացել Արշակունյաց պողոտայի մեկ ժամ շրջափակված երթևեկելի մասը: Փողոցի երկայնքով լսելի են ավտոմեքենաների ազդանշանների ձայներ. վարորդներն իրենց համերաշխությունն են հայտնում ցուցարարներին: